ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

«Լուսավոր Հայաստանը», ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն հուշագիր կստորագրեն

«Լուսավոր Հայաստանը», ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն հուշագիր կստորագրեն
07.10.2016 | 12:28

«Մենք՝ որպես քաղաքապետի թեկնածու, հանդիպել ենք «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարի հետ։ Ծանոթացել ենք, զրուցել ենք, և իրենք էլ ցանկացել են իմանալ, թե ում թեկնածությունն են պաշտպանում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՎԿ-ն կպաշտպանի Քրիստ Մարուքյանի թեկնածությունը։ Մինչև դա էլ մենք տեղական մակարդակով համագործակցության մասին հուշագիր կստորագրենք։ ԲՀԿ-ին նույնպես առաջարկություն արվել է, և 3 ուժերով նախատեսում ենք նման բան ստորագրել»,- ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Վանաձորում համագործակցությանը ԲՀԿ-ն ևս միանալու է։ «ԲՀԿ-ն մինչ այդ հայտարարել էր, որ եթե տեղական մակարդակում համագործակցության տեսանկյունից մեկ-երկու ուժերով, որոնք շատ մանդատներ ունեն, միանան, իրենք նույնպես կմիանան։

Հիմա այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել և առաջիկա օրերին հուշագիր կստորագրվի Վանաձորում Տեղական ինքնակառավարման մարմնում համատեղ համագործակցային կառավարում իրականացնելու մասին, և այդ մյուս ուժերը կպաշտպանեն Քրիստ Մարուքյանի թեկնածությունը։ Այն, ինչ որ մենք առաջարկել ենք, ՀՎԿ-ն ընդունել է, իսկ ԲՀԿ-ն մինչ այդ էր ընդունել։ Մենք նախատեսում ենք այդ ձևով համագործակցությունը ֆիքսել»,- հավելեց պարոն Մարուքյանը։ Խոսքը վերաբերում է միայն ՏԻՄ մակարդակում համագործակցությանը։

Դիտվել է՝ 1610

Մեկնաբանություններ